Բաժիններ՝

Էրիկ Կարապետյանն իրավական հարթակում կպայքարի իր՝ որպես ադրբեջանական ներկայացված երգի հեղինակային իրավունքի համար

Էրիկ Կարապետյանը մտադիր է իրավական հարթակում պայքարել իր՝ որպես ադրբեջանական ներկայացված «Ոչ ավել, ոչ պակաս» երգի հեղինակային իրավունքի համար։ Այս մասին երգիչը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

Նա շեշտել է, որ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու տարբեր երկրներում՝  առանց որևէ թույլատվության, իսկ ինքը լռել է։«Համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց իմ երգը աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։ Ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ։ Երգը գրել եմ 2018 թվականին Երևանում, երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար։ Ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները»,-գրել է երգիչը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայրենակիցներին, որոնք, տեսնելով այդ ամենը, արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում իրեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս