Երբ նոր սահմանադրությունը դառնում է Ալիևի հաղթաթուղթ. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը գրում է. «Երբ նոր սահմանադրությունը դառնում է Ալիևի հաղթաթուղթ

Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին։
Այժմ պատրաստվում է տալ Ալիևի ուզած ամեն ինչ` գյուղերից մինչև Սահմանադրություն։ Իսկ ինչի՞ դիմաց։ Ոչնչի։ Ոչ անվտանգություն, ոչ զարգացում․․․

Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը նոր Սահմանադրության մերժումն է։ Կամ էլ Փաշինյանի հեռացումն է նրա ծնկաչոք սահմանադրությունը մերժելու լավագույն տարբերակը:

Հայ ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ապագան, ոչ թե կապիտուլյանտը։ Եթե մենք չդիմադրենք, մի քանի տարի հետո Հայաստանն այլևս չի լինի հայկական։ Այստեղով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայաստանի ջրային, հողային ու տնտեսական կարևորագույն ռեսուրսներին տիրապետելու են թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայաստանի լավագույն բնակավայրերում հաստատվելու և երկիրն աստիճանաբար թրքացնելու են։

Դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ, ում մերժում էիք` լիներ այսպիսի իրավիճակ։ Դա անհնար էր ուղղակի։ Հանրությունն ակնհայտորեն սխալվել է 2018թ․ իշխանափոխության հարցում։ Խաբվել ու հայտնվել է կապիտուլյանտի ճիրաններում։ Մարդկանց ճնշող եծամասնությունը հասկանում է թե ինչ է կատարվում և դեմ է այս ամենին։

Մենք պարտավոր ենք մերժել Նիկոլին ու նրա ցանկացած նախաձեռնություն։ Մենք պարտավոր ենք ապահովագրել մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապագան։

Ժողովուրդը մի օր պետք է վերջ դնի դավաճանությանը»։

Տեսանյութեր

Լրահոս