Բաժիններ՝

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա

Եվրոպայի մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապահովելու հրադադարը, բայց կպահանջվի ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

«Մենք սկսել ենք տեխնիկական քննարկումներ Ուկրաինայի վերաբերյալ: Կա ընդհանուր համաձայնություն, որ հրադադարի ռեժիմի երաշխավորման համար անհրաժեշտ է եվրոպացի զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կներդնեն իրենց ավանդը: Զինվորները կժամանեն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո՝ այն ապահովելու համար», – ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցություն ցույց տալ հրադադարի ռեժիմին, բայց  չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի, որի անունը չի նշվում, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պլանը չի նախատեսում ոչ մի երաշխիք առ այն, որ ԱՄՆ-ն օգնություն կուղարկի Կիև մարտական գործողությունների վերսկսման դեպքում։ Թրամփն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայում ամերիկյան խաղաղապահ զորակազմ չի տեղակայվի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728