
Թաիլանդում 19 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով

Առնվազն 19 մարդ է զոհվել և մոտ 30-ը՝ վիրավորվել Թաիլանդում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով։ Մեկ անհետ կորածի որոնումները դեռ շարունակվում են։
Այս մասին հաղորդում է Thairath պարբերականը։
Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թագավորության արևելյան Փրաչինբուրիի նահանգում՝ Բանգկոկից 120 կմ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել 200-հոգանոց էքսկուրսային խմբին երեք ավտոբուսներով տեղափոխելու ժամանակ։
Ավտոբուսներից վերջինը կորցրել է կառավարումը, հարվածել բետոնե ցանկապատին, ինչից հետո՝ շրջվել։ Նշվում է, որ խափանվել է ավտոբուսի արգելակման ոտնակների աշխատանքը։
Հայտնի է, որ ավտոբուսը հյուսիսարևելյան Բինգկանի նահանգից ուղևորվում էր Ռայոնգի առողջարանային նահանգ։Ոստիկանությունն սկսել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետաքննությունը: