«Վնգստացող» բառից չվիրավորված դատավորը խոցվում է «կռուտիտ» բառից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր երկրում զավեշտի ու աբսուրդի չափաքանակը հատել է բոլոր տրամաբանական սահմանները։ Դատավորներին «վնգստացող» անվանող, մեկ դատավորի աշխատանքից ազատելու համար մի ամբողջ սահմանադրական հանրաքվե ձեռնարկած, դատավորների դեմ քրեական գործեր ու վարչական վարույթներ ձեռնարկած եւ լավագույն դատավորներին համակարգից հեռացրած իշխանությունը, պարզվում է՝ անհանգստացած է դատական համակարգի հեղինակազրկմամբ եւ քրեական գործ է հարուցել Վահե Գրիգորյանին վիրավորելու համար։

Իսկ ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը եւ փաստաբանի հեգնական ժպիտը։ Երեկ՝ Մարտի 1-ի ամոթալի դատավարության ժամանակ, դատավորը լեզվակռվի մեջ էր մտել մեղադրյալների ու փաստաբանների հետ՝ ի ցույց դնելով իր հավատարմությունը ռեժիմին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728