
«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության հասավ 2:0 հաշվով:
«Ինտեր»-ի կազմում գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալխանօղլուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղին չմասնակցեց:
«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: