Բաժիններ՝

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, հայտնում է Reuters-ը։
Ըստ այդմ՝

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակում ներառել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձ:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 74 նավերի դեմ, որոնք ենթադրաբար մտնում են Ռուսաստանի ստվերային նավատորմի մեջ:

ԵՄ-ն արգելել է ռուսական 8 լրատվամիջոցի հեռարձակումը Եվրոպայում։

ԵՄ-ն SWIFT վճարային համակարգից անջատել է ռուսական 13 բանկերի։

ԵՄ-ն 53 ընկերություն է ներառել «սև ցուցակում», այդ թվում՝ Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից:

ԵՄ-ն նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան նավթի և գազի արդյունահանման համար ծրագրային ապահովման, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների վերաբերյալ:

ԵՄ-ն իր բիզնեսին արգելել է բիզնես վարել Ռուսաստանի մի շարք նավահանգիստների և օդանավակայանների հետ։

ԵՄ-ն արգելում է Ռուսաստանից առաջնային ալյումինի ներկրումը:
ԵՄ-ն արգելել է եվրոպական ընկերություններին ինքնաթիռներ և ավիացիոն տեխնոլոգիաներ արտահանել Ռուսաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս