
Մայրաքաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները կայացած չեն, չնայած սպասվող ձյանը՝ համապատասխան ծառայությունները կրկին ու կրկին պատրաստ չեն. Սուրեն Սուրենյանց

Ավինյանի «արջի քունը».
Երեկ Երևանում առատ ձյուն եկավ:
Ձմեռ է, պատահում է:
Ամենաշատը երեխաներն են ուրախացել. համ ձյուն է եկել, համ էլ՝ դպրոց չեն գնում:
Այստեղ թեման լրջացնենք. փաստորեն առատ ձյունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարում՝ կաթվածահար դարձնելով քաղաքը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Սա առնվազն նշանակում է՝ քաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները կայացած չեն, չնայած սպասվող ձյանը՝ համապատասխան ծառայությունները կրկին ու կրկին պատրաստ չեն:
Օրինակ, ինչո՞ւ ձյունն այնպիսի «արտակարգ դրություն» մտցրեց, որ քաղաքային տրանսպորտի զգալի մասը չկարողացավ գիծ դուրս գալ, ինչի հետևանքով էլ, ի դեպ, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում:
Եթե ամեն բան եղանակի վրա բարդենք, ապա հյուսիսային երկրների մեծ մասը ձմռանը պետք է «արջի քուն» մտնի:
Ուրեմն, ո՞րն է Ավինյանի «արջի քուն» մտնելու պատճառը:
Մեր քաղաքապետի չի՞ ուզում այս հարցի պատասխանը տալ:
Երբ մոտենանք անկեղծության մոգական պահին, ապա կպարզվի, որ նոր ավտոբուսների մեծ մասը ձմեռային անվադողեր չունեն: Թե բա՝ որակյալ սպասարկում, տրանսպորտի թանկացում, ֆլան- ֆստան…
Իսկ եթե ավելի անկեղծանանք, Երևանը պարզապես քաղաքապետ չունի…»,- գրել է նա: