
Նիկոլաս Կալուկյանը միացել է «Ուրարտու»-ին

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն թիմում, որտեղից էլ համալրել է «Ուրարտու»-ի շարքերը։
Ֆուտբոլիստը նաև համարվում է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածը կմեկնարկի փետրվարի 23-ին: