
ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։
Սիրելի՛ ուսանողներ, քննությունները և լուծարքները տեղափոխվում են։ Ձեզ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։