Բաժիններ՝

Տղամարդու մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ

Փետրվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում մի տղամարդ զենքը ձեռքին շրջում ու կրակում է։

Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գազային ատրճանակով օդ կրակոցներ է արձակել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728