
ՉԼ փլեյ-օֆֆի արգելքը հաղթահարել են «Բավարիա»-ն, «Ֆեյենորդ»-ը, «Բրյուգե»-ն և «Բենֆիկա»-ն

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆի արգելքը հաղթահարել են գերմանական «Բավարիա»-ն, բելգիական «Բրյուգե»-ն, հոլանդական «Ֆեյենորդ»-ը և պորտուգալական «Բենֆիկա»-ն:
ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղերի շրջանակներում «Բավարիա»-ն, ընդունելով «Սելթիկ»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ «Բավարիա»-ն անցավ հաջորդ փուլ։ «Բրյուգե»-ն հյուրընկալվելիս 1:3 (ընդհանուր 2-5) հաշվով առավելության հասավ «Ատալանտա»-ի նկատմամբ:
«Բենֆիկա»-«Մոնակո» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 («Բենֆիկա»-ն հաղթեց ընդհանուր 4-3 հաշվով): Իսկ «Ֆեյենորդ»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Միլան»-ի հետ («Ֆեյենորդ»-ը հաղթեց ընդհանուր 2-1 հաշվով):
ՉԼ փլեյ-օֆֆի մի քանի հանդիպումներ` «Բորուսիա Դորտմունդ -«Սպորտինգ», ՊՍԺ – «Բրեստ», «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» և «ՊՍՎ Էյնդհովեն» – «Յուվենթուս», կկայանան փետրվարի 19-ին