Բաժիններ՝

Երևանում բախվել են «Hyundai»-ը, «Volkswagen»-ը և բեռնատարը. վերջինը բախվել է կայանված «Ford Fusion»-ին. կան տուժածներ

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` «Միքայելյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են «Hyundai» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «Maxus» մակնիշի բեռնատարը, ինչից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Միքայելյան» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս