
Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որ Ռուսաստանը մտադիր է պատերազմ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Թրամփը սրա հետ համաձայն չէ:
«Ոչ, համաձայն չեմ, համաձայն չեմ. Նույնիսկ նվազագույն չափով»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը «պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի դեմ», եթե ԱՄՆ-ն հրաժարվի աջակցել Ուկրաինային։ Զելենսկին մեջբերել էր հետախուզական տվյալները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ Ռուսաստանը «զորքեր է հավաքում եվրոպական մեկ այլ երկիր հնարավոր ռազմական ներխուժման համար»: Ուկրաինայի նախագահի խոսքերը մեջբերել էր The Guardian-ը։