Բաժիններ՝

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի լեռնադահուկասպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում:

Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի որակավորման փուլում 57 երկրի 138 մարզիկի շարքում ՀՀ հավաքականի առաջատարը, զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, հաղթահարեց որակավորման փուլը:

Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 57 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը գրավեց 34-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728