Չե՛մ վախենում, չե՛մ վախեցել, չե՛մ վախենաելու. Քոչարյանը՝ կրկին կալանավորվելու մասին

Չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ վախենալու. հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան հարցին, թե Կառավարություն-ԱԺ պատասխաններից ենթադրելի է, որ այս իշխանությունները նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու մտադրություն ունեն։

Հարցին, թե արդյո՞ք հոգեպես տրամադրված է, որ կրկին կարող է վերադառնալ քրեակատարողական հիմնարկ, Քոչարյանը նախ կատակեց. «Մի քիչ էլ կարոտում ենք»։ Ապա ավելացրեց.

«Այս իշխանությունից ես ամեն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պետք է հասկանան հետևյալը՝ մոտական ժամանակներում՝ կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական, հերթականին մնացել է 1,3 ամիս, գալու է պատասխան տալու ժամանակը նաև այդ գործիքների համար, որոնցով քրեական այդ գործերը կարում են։ Ժամանակը գալիս է և հեռու չէ, թող ամեն մարդ մտածի՝ ինչ է անելու իր հետ, եթե ինքը սրիկայական հրահանգներ է կատարում, ինչ է անելու ինքը 2026թ. հունիսից հետո կամ ավելի շուտ»։

Տեսանյութեր

Լրահոս