«Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու ապագա ընտրություններին. Քոչարյան

Մենք դաշինքում չենք քննարկել այդ հարցը, բայց առաջիկա ընտրություններին կմասնակցենք ամենից պրագմատիկ ֆորմատով. հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան հարցին, թե կմասնակցի՞ արդյոք առաջիկա ընտրություններին՝ առաջնորդելով ընտրացուցակը, թե սերնդափոխություն կլինի և առաջին հորիզոնականը կզիջի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

«Այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ իմ անձնական կարծիքը, որը դեռ քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի փողոցային պայքար, թե ընտրություններ»,-ասաց նա։

Թե ինչ ձևաչափով՝ Քոչարյանը չհստակեցրեց. «Հիմա չեմ կարող հստակեցնել, իմ մոտեցումն է, ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, այն ֆորմատը, որն առավելագույնն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728