![](/banners/BeFunky-design.jpg)
Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է
Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե Ադրբեջանն ասում է ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը 1 կետ է եռակողմ հայտարարության մեջ: Եթե պատրաստ եք ամբողջությամբ վերադարձ կատարել այդ հայտարարությանը, ապա նստենք քննարկենք, ու սա միակ տեղն է, որից կարելի է բռնել ու ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթաց:
Ես տեսնում եմ այդ հնարավորությունը, հավանականոթյունը փոքր է, բայց ես կարծում եմ, որ նույնիկս այդ փոքր հնարավորությունը պետք է օգտագործել, որ չասենք այդ հնարավորությունը կար, բայց մենք չօգտագործեցինք: Դա էլ չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, մտածում է, որ սա կարող է բարդացնել իրենց կյանքը»,- ասաց Քոչարյանը:
«Առանց որևէ միջազգային երաշխիքների ոչ մի ղարաբաղցի հետ չի գնալու: Եթե խոքը գնում է վերադարձի մասին, ապա դա ենթադրում է որոշակի երաշխիքների փաթեթ, որը քննարկման հարց է»,-ավելացրել է Քոչարյանը: