
Ուկրաինայի պատերազմը կարող է վերածվել Եվրամիության «Աֆղանստանի». Օրբան

Ուկրաինայի պատերազմը կարող է դառնալ Եվրամիության «Աֆղանստանը»՝ դաժան և ծախսատար ճակատամարտ, որից «ելք չկա»: Ուրբաթ դրա մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Դուբայում անցկացված միջոցառման ժամանակ Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Օրբանը նշել է, որ Եվրամիությունը հարյուր միլիարդավոր եվրոներ է ծախսել՝ օգնելով Ուկրաինային դիմակայել ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը, որը Մոսկվան սկսել է երեք տարի առաջ:
«Եթե նախագահ Թրամփին չհաջողվի լուծում գտնել, ապա այս պատերազմը կարող է հեշտությամբ վերածվել Աֆղանստանի՝ Եվրամիության համար»,- ասել է Օրբանը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի երկրում ԱՄՆ 20-ամյա պատերազմը։
«Անվերջանալի պատերազմ, անվերջանալի հակամարտություն, որից ելք չկա, դրանք խլում են էներգիա, մարդկային կյանք, փող, ամեն ինչ»,- ասել է Օրբանը՝ շարունակելով իր համեմատությունը: -Եվրամիությունում բնականոն կյանքի շրջանակը փլուզվում է։ … Մենք լուրջ վտանգի մեջ ենք»:
Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ փորձելով թույլ չտալ նրան անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Ես Պուտինի կողմնակիցը չեմ, ես Հունգարիայի կողմնակիցն եմ»,- ասել է նա։ -Դժվարությունն այն է… ինչպես համոզել ռուսներին դադարեցնել պատերազմը, մինչդեռ ռուսները հիմնականում հաղթում են։ Սա մեծ հարց է»: