
Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում փետրվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։