
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների` Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի առանցքային կետերը.
▪️Հեռախոսազրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ
▪️Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար.
▪️Նրանք հաստատել են համատեղ աշխատանքի պատրաստակամությունը՝ վերականգնելու փոխադարձ հարգալից միջպետական երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև։
▪️Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կանոնավոր շփումների մասին, այդ թվում՝ Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին։
▪️Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել Ուկրաինայի, ինչպես նաև Պաղեստինի շուրջ հակամարտությունը կարգավորելու հարցում.
▪️Ռուսաստանը և ԱՄՆ-ը շատ մոտ ապագայում կկազմակերպեն փորձագետների հանդիպում՝ օտարերկրյա առաքելությունների աշխատանքի խոչընդոտները վերացնելու համար։
▪️Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների խստացման քաղաքականության արագ դադարեցման խնդիրները։