Բաժիններ՝

Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ավագյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում՝ այն լիցքավորելուց հետո, ինչի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել, որն ինքնուրույն մարվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 1-ամյա երեխա է, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս