Բաժիններ՝

Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր

Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի սրճարաններից մեկի մոտ փետրվարի 14-ին պայթյուն է որոտացել այն բանից հետո, երբ պայուսակով կինը մոտեցել է զինվորականներին:

Այս մասին հայտնել է ուկրաինական Страна.ua կայքը:

Ուկրաինական ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 8 վիրավորի մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհվել են պայթյունն իրականացրած կինը և մեկ զինծառայող:

Վիրավորված զինվորականներից մի քանիսը ծանր վիճակում են։ Կայքը հայտնում է, որ նույն օրը Նիկոլաևում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն. երկաթուղային կայարանի տարածքում զոհվել է նռնակ պայթեցրած 41-ամյա տղամարդը:

Այս տարվա փետրվարի սկզբից Ուկրաինայում գրանցվել են զինվորականների և զինկոմիսարիատների աշխատակիցների ավտոմեքենաների պայթեցման մի քանի դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս