Բաժիններ՝

Ուկրաինայի ինքնիշխանությունը և անկախությունը պետք է արտացոլվի խաղաղ բանակցությունների գործընթացում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է անպայման արտացոլվեն խաղաղ բանակցությունների գործընթացում։

«Ազատությունն ու ժողովրդավարությունը նրանց թշնամիներից պաշտպանելն այն է, ինչը մեզ միշտ միավորել է որպես անդրատլանտյան համայնք»,-հայտարարել է Շոլցն՝ ընդգծելով, որ որպես ազատության և ժողովրդավարության ջատագովներ՝ կանգնած են Ուկրաինայի կողքին:

Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ ողջունում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս