
Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը

Փարիզի իր տանը 97 տարեկանում վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ժենեվևա Պաժը: Այս մասին Agence France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է դերասանուհու թոռնուհի Զոյա Գիյմոն:
Ժամանակին Ֆրանսիայի գեղեցկուհիներից մեկը համարվող Ժենեվևա Պաժը թատրոնում աշխատանքը համատեղել է կինոյում նկարահանումներին:
Կինոարվեստում նորամուտը նշել է 1952 թվականին՝ «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում մարմնավորելով մարկիզա դե Պոմպադուրի կերպարը: Մինչև 1999 թվականը նկարահանվել է ֆրանսիական, իտալական, բրիտանական և ամերիկյան ավելի քան 50 կինոնկարներում:
«Ժենեվևա Պաժը՝ թատրոնի աստղը, շատ վառ կերպով է մարմնավորել նաև հասարակաց տան տիրուհու կերպարը՝ «Ցերեկային գեղեցկուհի»-ն ֆիլմում»,- հիշեցնում է AFP-ն:
Դերասանուհին ծնվել է 1927 թվականին Փարիզում: Նա աշխարհահռչակ դիզայներ Քրիստիան Դիորի սանիկն է: Ներկայացել է ֆրանսիական «Comédie Française» թատրոնի և Ազգային ժողովրդական թատրոնի (TNP) բեմերում:1964 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ: 2013-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն»-ի շքանշանի: