![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Sholc1.jpg)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով: Այդ մասին Գերմանիայի ղեկավարը հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում:
Օլաֆ Շոլցը նշել է, որ երկրի սահմանադրությունը նախատեսում է արտակարգ իրավիճակներում «պարտքի արգելակ»-ի թուլացման հնարավորություն։ Նա գտնում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով կարելի է արտակարգ իրավիճակ հայտարարել Գերմանիայում:
«Պարտքի արգելակ»-ի կանոնն արգելում է երկրի բյուջեից ավելի շատ գումար ծախսել, քան մուտքագրվում է:
«Եվրոպայի կենտրոնում պատերազմն արտակարգ իրավիճակ է: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի – խմբ.) մեծամասնությունը պաշտպանելու է դա»,- հայտարարել է Շոլցը։