Բաժիններ՝

Մյունխեն մեկնող Ռուբիոյի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն

Մյունխենի անվտանգության համաժողովին մեկնող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն մեխանիկական խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսին։

«Պետքարտուղարը մտադիր է շարունակել իր ուղևորությունը Գերմանիա և Մերձավոր Արևելք այլ ինքնաթիռով», – հայտարարել է Բրյուսը։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մարկո Ռուբիոն կհասցնի ներկա գտնվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Մեխանիկական խնդիրն, ըստ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի, կապված է եղել օդաչուների խցիկի դիմապակու ճեղքի հետ։ Ինքնաթիռը հետ է վերադարձել թռիչքից 90 րոպե անց և բարեհաջող վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում կունենան ռուսաստանցի պաշտոնյաների հետ, և որ այդ հանդիպմանը հրավիրված է նաև ուկրաինական կողմը։ Կիևը, սակայն, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728