Բաժիններ՝

Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության

Շրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող ենթակայաններից մեկի էլեկտրահաղորդման գծերի վրա կապիկի ընկնելու պատճառով»։

Առայժմ մանրամասներ չկան այն մասին, թե արդյոք կապիկը ողջ է մնացել միջադեպից հետո:

Կղզու էլեկտրամատակարարումը պետք է վերականգնվի փուլերով՝ սկսած բուժհաստատություններից և ջրի մաքրման կայաններից։Հատկանշական է, որ դեպքի առնչությամբ հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ փորձագետները տարիներ շարունակ իրար հաջորդող կառավարություններին կոչ են արել արդիականացնել երկրի էլեկտրացանցերը՝ զգուշացնելով հնարավոր անջատումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728