Կառավարությունը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք Փետրվարի 13-ի Կառավարության նիստից, արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, կամ մասնագետի վերապատրաստման համար աջակցություն կստանան այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորած կլինեն նախագծի հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:

Որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները կարող են կիրառել նաև 2024 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս