Չհուղարկավորված մարմիններից վերջին շրջանում հարազատները հուղարկավորել են. Անահիտ Ավանեսյան

«44-օրյա պատերազմից չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորել ենք, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավելեց․«Միջգերատեսչական խմբի շրջանակներում ամեն մարդ իր գործառույթները տանում է, որպեսզի այս գործընթացում հնարավորինս մեղ, ճիշտ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարողանանք, ի վերջո, բոլոր աճյունները հուղարկավորել»։

Նախարարը պարզաբանեց՝ իր թվարկածների դեպքում ծնողներն են իրենց համաձայնությունը տվել և հուղարկավորությունն էլ իրենք են արել.«Այն դեպքերում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները, հարազատները չեն ընդունում արդյունքները, այս մասով դեռ աշխատանքները շարունակվում են։ Երբ քննարկման արդյունքը լինի, ես իմ լիազորությունների շրջանակում տեղյակ կպահեմ»։

Նա չցանկացավ որևէ թիվ հրապարակել։

Տեսանյութեր

Լրահոս