Բաժիններ՝

Թրամփը «պրակտիկ» չի համարում Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կարծիքը, որը հայտարարել է, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հավանական տարբերակ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին Թրամփն ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

«Անձամբ ես կարծում եմ, որ դա պրակտիկ չէ…. Կարծում եմ՝ դեռ նախագահ Պուտինից շատ առաջ նրանք ասում էին, որ իրենք նման բան թույլ չեն տա։ Նրանք վաղուց են ասում, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է Ուկրաինային գումար տրամադրեր փոխառությունների տեսքով, ինչպես դա արել է Եվրոպան։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն այդ գումարը պետք է տրամադրվի երաշխիքների ներքո, և որ Ուկրաինան համաձայնել է դրան։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հավատում, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռուս-ուկրաինական հակամարտության իրատեսական ելք է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս