Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի ինը շրջաններում։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ սահմանային Բրյանսկի շրջանում խոցվել է 37 անօդաչու թռչող սարք, որոնցից 12-ը՝ Կուրսկի և Լիպեցկի շրջաններում, 9-ը՝ Տվերի, իսկ մնացածը՝ Բելգորոդի, Կալուգայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում։ 

Ռուսաստանի Լիպեցկի մարզի նահանգապետը հայտնում է, որ Լիպեցկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ կին է վիրավորվել։Իր հերթին ուկրաինական աղբուրները հայտնում են, որ ռուսական բանակը հերթական անգամ կամիկաձե ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Դանուբ գետի վրա գտնվող Ռենի նավահանգստի վրա։

Ուկրաինական տելեգրամյան ալիքների համաձայն՝ Օդեսա քաղաքում «15-20 պայթյունի ձայն է լսվել»։

Հարձակման հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղեկություններ կան նաև այն մասին, որ անցած 24 ժամվա ընթացքում ռուսական կողմը 104 հարձակում է իրականացրել Սումիի մարզի սահմանամերձ հատվածում, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, վնասվել են տներ, ուսումնական հաստատություն և ֆերմայում գտնվող կառույց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս