Թույլ չեմ տա որևէ մեկին ՊԲ-ի անցած ուղին, սխրանքները գցի ջուրը. ՊԲ հրամանատարը պետք է արձագանքի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը՝ կապված արցախցիների չկռվելու, չպայքարելու մասին հայտարարությունների հետ։

«Ես մի քանի ամիս առաջ էլ առիթ ունեցել եմ իրեն անդրադառնալու և ուզում եմ շատ անվանական անդրադառնալ: Եթե չեմ սխալվում, Կամո Վարդանյանը ներկայումս գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում և իր լռությունը, հատկապես իր պաշտոնը ստանձնելուց հետո, տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ինձ համար բավականին մտահոգիչ է։ Եթե իրականում պաշտպանության բանակը մարտ վարած չլիներ և մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, չէ՞ դիտվում այն հանգամանքը, որ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներն այս պահին էլ ծառայություն են շարունակում պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերի գլխավոր շտաբում»,- ասաց պատգամավորը:

Աբրահամյանը խնդրահարույց է համարում նաև ԶՈՒ ԳՇ-ի լռությունը, մասնավորապես, ԳՇ պետի լռությունը. «Մի մարդ, ով անցել է Պաշտպանության բանակի բովով։ Նրանք այսօր հանդուրժում են ՊԲ-ի, նրա մարտիկների, հրամանատարների, կամավորների, զինծառայողների նկատմամաբ անարգանքը»։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ինքը բավականին երկար ժամանակ այս թեմայով հանրային չի խոսել՝ կարծելով, որ նրանք, ի վերջո, իրենց մեջ ուժ կգտնեն, մի կողմ կթողնեն կամ «թքած կունենան այդ պաշտոնների վրա», որ զբաղեցնում են, կամ միգուցե այն վախերի, որոնք իրենց անընդհատ ուղեկցում են կյանքում, և վերջապես պատասխան կտան այն ամենի համար, ինչի պատասխանատուն են եղել բավականին երկար ժամանակ՝ տարբեր կարգավիճակներում։

«Ես ևս մեկ անգամ հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին 2023 թվականին սեպտեմբերի 19-ի պաշտպանության բանակի հրամատարի կարգավիճակում գտնվող անձին, հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու։

Ես որևէ ձևի, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի պաշտպանության բանակի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը, այլ բանը, երբ, որ դա մեր քաղաքական իշխանությունը, ինչի հետ կապված հազար ու մի դեպքով առիթով խոսել ենք և արդեն իրենց մասով ամեն ինչ պարզ է, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին, ըստ էության, օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր պաշտպանության բանակում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս