![](/banners/BeFunky-design.jpg)
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում. Հայկ Կոստանյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/Hayk-Kostanyan2.jpg)
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է. «Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»։