![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/israel_palestine_war_live_news_gaza_strip_conflict_hamas_rocket_attack_jerusalem_operation_al_aqsa_flood_benjamin_netanyahu_latest_updates_day_11.thumb_.jpg)
Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) վերստին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածի վերակառուցման պատրվակով պաղեստինցիներին տեղահանելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։
ՀԱՄԱՍ-ը Թրամփի հայտարարությունները որակել է որպես ռասիստական և էթնիկ զտումների կոչ, որի նպատակն է վերացնել պաղեստինյան խնդիրը և ժխտել պաղեստինյան ժողովրդի ազգային իրավունքները։
Շարժումը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդին Գազայից արտաքսելու ծրագիրը հաջողության չի հասնի, և որ այն կբախվի պաղեստինյան, արաբական և իսլամական միասնական դիրքորոշմանը, որով մերժվում է տեղահանման ցանկացած ծրագիր:
2025 թ․ հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի բնակիչներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: