![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-5ee8iqlvUQHGS.jpg)
Չեմպիոնների լիգայում կայացան փլեյ-օֆֆի առաջին խաղերը։
ՊՍժ-ն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեստ»-ի դարպասը:
«Մանչեսթեր Սիթի»-ն, սեփական հարկի մրցելով «Ռեալ»-ի հետ, զիջեց 2:3 հաշվով:
«Յուվենթուս»-ը տանը 2:1 հաշվով առավելության հասավ ՊՍՎ-ի նկատմամբ, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս գերազանցեց «Սպորտինգ»-ին 0:3 հաշվով:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում փետրվարի 12-ին կկայանան ևս մի քանի հանդիպումներ` «Բրյուգե»-«Ատալանտա» (Ժամը՝ 21:45-ին), «Սելթիկ» – «Բավարիա», «Ֆեյենորդ» – «Միլան», «Մոնակո» – «Բենֆիկա» (Ժամը՝ 00։00-ին):