Բաժիններ՝

Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա

Ճապոնիայի արդյունաբերության նախարար Յոջո Մուտոն հայտարարել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի վրա «առանց բացառությունների»։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի պողպատի համար մաքսատուրքերից Ավստրալիային ազատելու՝ այդ երկրի իշխանությունների խնդրանքը, քանի որ Վաշինգտոնի և Կանբերայի միջև կա առևտրային դեֆիցիտ։

ԱՄՆ ներմուծվող պողպատի խոշորագույն մատակարարը Կանադան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728