Ալեն Սիմոնյանն այնքան ցինիկ կենդանի է, որ իրականությունը թաքցնելու համար պատրաստ է մեղադրել անխտիր բոլորին. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը հերթական անգամ թիրախավորել է ՌԴ նախագահին, ասելով, թե նա գլխավոր պիոներներից առաջինն է եղել, ով ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Կարծում եմ ակնհայտ է բոլորի համար, որ ըստ ռուսական պլանի Ղարաբաղի հարցը պետք է մնար հետագայի վրա, բայց Պրահայում կապիտուլյանտը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Փաստ է, որ ՌԴ նախագահը և Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անակնկալի էին եկել Նիկոլի ու Ալենի հայտարարությունների մասով Արցախի հետ կապված, ինչի մասին բարձրաձայնել են բազմիցս: Վերջերս էլ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլի կողմից Ցեղասպանության ուրացման ու ժխտման պրոցեսին և իր տարակուսանքն արտահայտել այս փաստի շուրջ:

Ալեն Սիմոնյանն այնքան ցինիկ կենդանի է, որ իրականությունը թաքցնելու համար պատրաստ է մեղադրել անխտիր բոլորին: Չնայած դավաճանը հո չի ասի, որ ինքը դավաճան է: Աղդամն իր հայրենիքը հռչակած անբարոյականն ու հենց այդ նույն Աղդամը հանձնած սրիկան, այսօր լրագրողին ասում է, թե պետք էր կռվել, ոչ թե դուրս գալ Արցախից: Դե բա գլխացավանք են իրենց համար արցախցիները, ավելի լավ է մնային կոտորվեին` չկա մարդ-չկա պրոբլեմ սկզբունքով: Սրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց ես զարմանում եմ այն հազարավոր արցախցիների վրա, ովքեր ամեն ինչ կորցրել են, բայց շարունակում են կուլ տալ սրանց ասածները: Ժողովուրդ իրականում դուք կարողացել եք բոլորով դուրս գալ Արցախից, որովհետև դրա գինը եղել է այսօր Բաքվում դատապարտվող ղեկավարության հանձնվելը: Իրենց համար գոնե կարելի է դուրս գալ փողոց ու ճնշել այսօրվա կառավարիչներին, որովհետև իրենց համար դուք յա եղած, յա չեղած մարդիկ եք:

Ի դեպ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայ մի խմբակի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Հայաստանը 30 տարի ագրեսոր ու օկուպանտ է եղել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական նվերն օգտագոործելու է ՀՀ պաշտոնաթող նախագահների ու նախկին ռազմական ղեկավարության դեմ: Դե իսկ խմբակն էլ հորթի դեմքով նստած նայել է ու իրենց Սփյուռքի հայեր հռչակած ու Արարատի նկարը պատին խփած թունդ հայրենասերները մի հատ չեն սաստել էդ սրիկային:

Հայաստանը ամեն օր գահավիժում է ու մոտենում չլինելուն նաև հասարակության մեծ մասի լռության պատճառով…»։

Տեսանյութեր

Լրահոս