![](/banners/BeFunky-design.jpg)
Մարությանը ի տարբերություն իրենց, շրջում է ժողովրդի մեջ՝ «պադավատներում» չի թաքնվում. Աբգարյան
Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հայտարարությանը, թե Հայկ մարությանը վախկոտ է, շոուներ է անում, ուղեվարձի սխալ թվեր է ներկայացնում ժողովրդին, ասաց՝ եթե Անի Խաչատրյանին լսենք, ապա իրենք էլ ընդդիմություն են, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք ընդդիմություն չեն և խաբել են իրենց ընտրողներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին,
«Ես շատ կուզեմ տեսնել, երբ Տիգրան Ավինյանը չի լինի քաղաքապետ, ինչպես է գնալու միայնարկ ման գալու բակերով, նայի պատուհաններին և ժողովրդից ձայն խնդրի, որ իրեն քվեարկեն։ Հայկ Մարությանը այնպիսի քաղաքապետ է եղել, որ այսօր հանգիստ մտնում է ցանկացած բակ, հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես պադավատներում պախկված է գնում:
Մեր ստորագրավաքը ոչ թե ինչ-որ պատվալներում է տեղի ունեցել, ինչպես իրենց հանդիպումները, որտեղ որոշումներ են կայացնում, այլ ունեցել է բոլոր մարդկանց աչքի առաջ: Մեր բլանկում գրված է՝ պահանջում ենք մեկ ուղևորության համար 100 դրամ: Սա է մեր խնդրագիրը»,- ասաց նա:
Իզաբել Աբգարյանը վստահեցրեց, որ բոյկոտը Երեւանում շարունակվում է. «Արդեն բոյկոտը մտել է հունի մեջ այնքանով, որ մարդկանց համար դարձել է սովորական կենսակերպ: Այս պահին արդեն երևի նկատեք քչացել են քաղաքական ուժերի լայվերը տրանսպորտից, որովհետև ում հարմար չէր այդ մարդը չի վճարում, ում հարմար է այդ մարդիկ վճարում են»:
Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց թիմը թեւերի է բաժանվել, Հայկ Մարությանը առանձին իր թևի հետ է, մյուսները այդքան էլ նույն գծի մեջ չեն, նա նշեց.
«Այստեղ դժվար է ասել պառակտում, տեղի է ունեցել զատում երկու կուսակցությունների միջև և յուրաքանչյուր կուսակցություն գտնում է, որ ինքը արդեն Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ ինքը իր ոճն է որդեգրել, իր սկզբունքները ունի: Եթե մենք միավորվել էինք, որպեսզի այստեղ կռիվ տանք Երևանի համար, այդ առումով տարբերություն չկա, խմբակցությունը ընդհանուր մնում է իր ընդդիմադիր դիրքի մեջ»: