![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի դիրքորոշումը մտահոգիչ է. Ադրբեջանի ու ՌԴ-ի կապերն ազդել է բանակցությունների վրա. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։ Նա այդ մասին ասաց խորհրդարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման ու սահմանազատման հարցում, ճիշտ է` ադրբեջանական կողմն արդեն 3-րդ ամիսն է, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի, ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է»,– ասաց նա։
Սիմոնյանի կարծիքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին չպատասխանելը կարող է կարող է կապված լինել Ադրբեջան-Ռուսաստան սրված հարաբերությունների հետ։
«Միգուցե դա է պատճառը, չգիտեմ, համենայնդեպս, հայկական կողմը սպասում է արձագանքի»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով` Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողություններում։
Նա նաև քիչ հավանական համարեց, որ հայկական կողմը կընդունի Մոսկվայի միջնորդական ջանքերը։
«Քիչ հավանական եմ համարում, բայց յուրաքանչյուր առաջարկ, եթե կոնկրետ է լինում, քննարկում ենք, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և վերջիվերջո մենք ունենք շատ չլուծված հարցեր»,- ասաց ԱԺ նախագահը։