![](/banners/BeFunky-design.jpg)
Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-UsC1516oRMr.jpg)
ԿԺԴՀ-ն հետևում է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հայտնվելուն և պատրաստ է հակազդել սադրիչ գործողություններին՝ օգտագործելով իր ունեցած բոլոր միջոցները: Այդ մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Մեր զինված ուժերը ուշադիր հետևում են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հաճախակի հայտնվելուն և պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց, որը նախատեսված է պետության անվտանգության շահերը և տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ Փհենյանը պատրաստ է զսպել Միացյալ Նահանգներին, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի հետագա սադրանքները։
Հայտարարությունը համընկել է ամերիկյան ատոմային Alexandria սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ ժամանման հետ։