Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական երկխոսությունը շարունակվում է բոլոր մակարդակներով՝ չնայած բոլոր փորձություններին։ Այս մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ 

«Չնայած բոլոր փորձություններին՝ մեր քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակվում է, և ռուս-հայկական համագործակցության տնտեսական հիմքերը համակարգված կերպով ընդլայնվում են»,-նշել է Կոպիրկինը։ 

Վերջինիս կարծիքով՝ Երևանի և Մոսկվայի դաշնակցային հարաբերությունները հասունանում են՝ հարմարվելով տարածաշրջանում և աշխարհում առկա բարդ իրողություններին։  

«Իմ կարծիքով՝ գլխավորն այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը խորապես գիտակցում են մեր կապերի հիմնական հիմքի պահպանման կարևորությունը, որոնք միավորում են ոչ միայն պետություններին, այլև մեր երկրների եղբայրական ժողովուրդներին»,- ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը։

Տեսանյութեր

Լրահոս