Մադրիդում մերկ կրծքով ակտիվիստը ներխուժել է Վիկտոր Օրբանի և Մարին Լը Պենի մասնակցությամբ գագաթնաժողով
Femen շարժման մերկ կրծքով ակտիվիստը ներխուժել է Մադրիդի ծայրամասում գտնվող հյուրանոցներից մեկում ընթացող «Եվրոպական ուլտրասների» գագաթնաժողովին, գրում է El Diario-ն։
«Ոչ մի քայլ առաջ դեպի ֆաշիզմ» բղավելով՝ մի երիտասարդ կին վազել է դահլիճ՝ առաջին խոսնակի ելույթից անմիջապես հետո:
Նրա իրանին գրված էր «Եվրոպան կրկին հակաֆաշիստական դարձնենք», որը կրկնում է գագաթնաժողովի կարգախոսը՝ «Եվրոպան կրկին հզոր դարձնենք», ինչպես նաև Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»:
Անվտանգության աշխատակիցներն արագ բռնել են նրան և տարել հյուրանոցի նախասրահով, մինչ նա շարունակում էր բղավել.«Ոչ մի քայլ հետ ընդդեմ ֆաշիզմին»: Այնուհետև ոստիկանությունը նրան բերման է ենթարկել անձը հաստատելու համար և թույլ չի տվել լրագրողներին շարունակել նկարահանումները տարածքում:
Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկա են եղել եվրոպական ծայրահեղ աջերի ամենահայտնի գործիչներից մի քանիսը, ինչպիսիք են Մարին Լը Պենը և Վիկտոր Օրբանը: