Բաժիններ՝

Նուբարաշենում բանկային քարտից գողություն կատարած 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին 64-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ին բանկոմատներից մեկում փորձել է ստուգել իր քարտի մնացորդը, իսկ րոպեներ անց ծանուցում է ստացել, որ իր բանկային քարտից կանխիկացվել է 100 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նուբարաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կանխիկացումը կատարել է 48-ամյա մի տղամարդ։

Փետրվարի 6-ին գողություն կատարելու կասկածանքով իրավապահները նրան ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս