Բաժիններ՝

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կլինի փետրվարի 10-11-ը Փարիզում կայանալիք արհեստական ​​բանականության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի համախագահը: Այս մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրներին։

Ըստ հնդկական գործակալության տվյալների՝ այդ գագաթնաժողովին նաև կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահը և Չինաստանի Պետական ​​խորհրդի փոխվարչապետը։

Բացի խորհրդաժողովին մասնակցելուց, Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մոդին բանակցություններ կվարի Ֆրանսիայի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, իսկ փետրվարի 12-ին Մարսելում կհանդիպի այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հնդկաստանը նաև Մարսելում կբացի նոր հյուպատոսություն։Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև բանակցություններ են  ընթանում օդատիեզերական արդյունաբերության, շարժիչների և սուզանավերի բնագավառում համագործակցության շուրջ:

Քննարկվում է նաև համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ենթադրվում է, որ այցի ժամանակ կարվեն հայտարարություններ այդ ուղղություններով կոնկրետ քայլերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728