Բաժիններ՝

Սիդնեյում տանտերն իր բակում 102 թունավոր օձ է գտել

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տներից մեկի բակում 102 օձ է հայտնաբերվել։ Դրանք եղել են սև իժեր, որոնք թունավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Սիդնեյի արվարձաններում գտնվող տան սեփականատեր Դեյվիդ Սթեյնն իր բակում տեսել է մի քանի օձ և զանգահարել Սողունների տեղափոխման կենտրոն։ Կենտրոնի ղեկավարը CNN-ին հայտնել է, որ իրենց մասնագետը բակում գտել է 5 չափահաս և 97 նորածին օձի։ Նրանց հեռացնելու համար պահանջվել է շուրջ երեք ժամ։Սև իժերի էգերը սովորաբար ձագ ունենալիս հավաքվում են մեկ տեղում։

Ըստ հրապարակման՝ այս միջադեպի հետ կապված արտասովորն այն է, որ ինչ-որ մեկն ականատես է եղել տասնյակ օձերի հավաքական ծնունդին։

Բակից հեռացված օձերից մեկն էլ մի քանի ձագ է ունեցել, երբ արդեն տոպրակում էր գտնվում։

Օձերին գտել են ճիշտ ժամանակին, քանի որ կարճ ժամանակ անց նրանք կցրվեին ամբողջ տարածքով մեկ։

Սև իժերին բաց կթողնեն ազգային զբոսայգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728