ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:

ՀՀ ՄՊՀ-ից հայտնում են, որ քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում  մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների   առաջարկները: 

Տեսանյութեր

Լրահոս