Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած հшրձակման դեպքով կա 2 ձերբակալված
Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած զինված հարձակման դեպքով կա 2 ձերբակալված անձ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա մեկ զոհ և մեկ վիրավոր: