Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը
Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի հատվածի բնակիչների հարկադիր արտաքսմանը և հուսով է, որ պաղեստինյան հարցը քաղաքական կարգավորում կստանա երկու պետություններ ստեղծելու մասին որոշման հիման վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Չինաստանը հանդես է գալիս Գազայի հատվածի բնակիչների հարկադրական միգրացիայի դեմ և հուսով է, որ շահագրգիռ կողմերը հրադադարը և Գազայի հետպատերազմյան կառավարումը կընկալեն որպես հնարավորություն՝ վերադարձնելու պաղեստինյան հարցը քաղաքական կարգավորման ճիշտ ուղի՝ հիմնված երկու պետությունների մասին որոշման վրա», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու, վերակառուցելու և «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու հարցը։
Նա նաև նշել է, որ հնարավոր է համարում պաղեստինյան անկլավի բնակիչների վերաբնակեցումն արաբական այլ պետություններում: