Թալինում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։